Լավրովը համոզված է, որ Ռուսաստանը կհասնի միջա...

Ռուսաստանը կհասնի միջազգային հարաբերությունների դեմոկրատացման՝ նախևառաջ ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների հիման վրա: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է RIA Novosti-ն:

«Մենք կհասնենք միջազգային հարաբերությունների դեմոկրատացման, ընդ որում՝ ոչ թե ինչ-որ մտացածին (կանոնների) հիմքով, այլ միջազգային իրավունքի հիման վրա, առաջին հերթին՝ ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների: Այնտեղ գրված է, որ կազմակերպությունը հիմնվում է պետությունների սուվերեն հավասարությունը հարգելու վրա: Ահա, թե ինչի ենք մենք ձգտում: Համոզված ենք, որ կհասնենք»,-ասել է Լավրովը Բելառուսի ազգային պետական հեռուստառադիոընկերության հետ հարցազրույցում:

Լավրովը հայտարարել է, որ ուկրաինական հացահատիկի արտահանման ապաարգելափակման ամենապարզ ուղին Բելառուսի միջոցով է, երթուղիները Լեհաստանով և Ռումինիայով ավելի ծախսատար են: