Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն քննարկել են Անկարայի եւ Դամասկոսի միջեւ հարաբերությունների կարգավորման հարցը, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:
Նա նշել է, որ հանդիպումը կայացել է մարտի 1-ին Նյու Դելիում «Քսանյակի խմբի» միջոցառումների շրջանակում։
«Քննարկվել են մի շարք միջազգային խնդիրներ, այդ թվում՝ Սիրիայում տիրող իրավիճակը։ Առանձին ուշադրություն է դարձվել թուրք-սիրիական կապերի կարգավորման ուղղությամբ տարածաշրջանի շահագրգիռ երկրների աշխատանքին՝ Սիրիայում ահաբեկչական սպառնալիքի վերացման ուղղությամբ համատեղ ջանքերի ավելացման հետ մեկտեղ»,-ասվում է հայտարարության մեջ: