Լավրովը` Արցախի շուրջ համաձայնությունների վեր...

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ տարօրինակ է լսել ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարությունն այն մասին, որ անհրաժեշտ է նրանց տեղեկացնել Ղարաբաղի հետ կապված համաձայնությունների մասին:

Ավելի վաղ պետդեպարտամենտի ներկայացուցիչը հայտարարել է, որ Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն սպասում են մանրամասների Թուրքիայի դերի մասին ԼՂ հակամարտությում:

 РИА Новости-ի փոխանցմամբ՝ Լավրովը, անդրադառնալով այս հարցին, ասել է, որ մանրամասները դիվանագիտական խողովակներով հայտնել են: