ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել, որում մանրամասներ է հայտնում ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի և նրա թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի այսօրվա հեռախոսազրույցի մասին։
«Արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները, կանոնավոր, վստահելի երկխոսություն զարգացնելով, մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ, այդ թվում՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի համատեքստում։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել էներգետիկ անվտանգության համար ռիսկեր ստեղծող գործողությունների կանխարգելման անհրաժեշտությանը»,- ասված է հաղորդման մեջ։
Նշվում է նաև, որ Լավրովն ու Ֆիդանը քննարկել են սիրիական կարգավորմանն աջակցելու հետագա քայլերը՝ կազմակերպելով համընդհանուր ազգային երկխոսություն՝ Սիրիայում բոլոր քաղաքական և էթնո-դավանական ուժերի և բոլոր «արտաքին դերակատարների» մասնակցությամբ, որոնք կարող են նպաստել համապատասխան պայմանավորվածությունների որոնմանը։