Լավրովն ափսոսում է, որ հայկական կողմը հրաժարվ...

Մոսկվայում ընթանում է ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։

Սերգեյ Լավրովն ափսոսանք է հայտնել, որ հայկական կողմը հրաժարվել է ժամանել Մոսկվա և մասնակցել հանդիպմանը։ 

Ըստ ՌԴ ԱԳՆ ղեկավարի՝  ամսվա սկզբին պայմանավորվածություն էր ձեռք բերվել Ռուսաստանի տարածքում խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունների հերթական փուլի անցկացման մասին:

«Մենք պատրաստվել ենք այդ միջոցառմանը, սակայն, ցավոք, վերջին պահին մեր հայ գործընկերները հրաժարվեցին ժամանել Մոսկվա՝ դա բացատրելով տեղում տիրող իրավիճակով։ Ափսոս, որ նման հնարավորությունը բաց է թողնվել ։  Ինչ հարցեր էլ ծագեն, ես համոզված եմ, որ պետք է հանդիպել, պայմանավորվել, ամրապնդել վստահությունը և հող ստեղծել, որպեսզի բոլոր հարցերը կարգավորվեն», - հայտարարել Է Լավրովը։