«Ըստ էության ստացվեց այնպես, որ խաղից փորձեցին հանել ռուսներին, բայց նույն Արևմուտքից և այլ վայրից որևէ մեկը չի ուզում լինել այդ խաղաղության դրույթների երաշխավորը»,-այս մասին ասաց քաղաքագետ Վիգեն Հակոբյանը՝ «Հայաստանի անվտանգության փլուզված համակարգը» թեմայով քննարկման ժամանակ ։
Թե ինչ հետևություն է արել քաղաքագետը Փաշինյանի վերջին ասուլիսից նախ նշեց էսլկալացիայի մասին՝
«Էսկալացիայի մասին խոելով ադապտացնում են այն գաղափարին, որ այս կամ այն ձևով Ադրբեջանը հասնելու է իր նպատակին, փոքր պատերազմով կամ որևէ ձևով թեկուզ փոքր զիջում լինելու է փորձելու են հանձնել , դրա մասին էր ասուլիսը կարծում եմ «,-ասաց քաղաքագետը։
Լավրով-Միրզոյան հանդիպման և դրան հետևած ասուլիսին անդրադառբալով ասաց․
«Ըստ էությա Լավրովը հայտարարեց, որ մենք դեմ չենք փաշինյանական թեզին, որ Արցախը և Ադրբեջանը պետք է իրար հետ բանակցեն , բայց միաժամանակ առաջարկեց, հիշեցրեց, որ նույն մոդելով, առնվազն, 2 օրինակներ գոյություն ունեն, դրանք Դոնբասի և Կոսովոյի շուրջ գործընթացներն են։․․․ Այն ինչ ասոմ էր Լավրովը, բավականին բարձր ավտոնոմիայի գաղափարներ կար։ Լավրովն ակնարկեց, որ՝ մեկ է վերադառնալու եք Արցախի հարցի լուծման ռուսական մոդելին, որը, օբյեկտիվորեն, ձեզ համար լավն է․ այսինքն՝ հարցի լուծումն անորոշ ժամանակով հետաձգումը»,-ասաց քաղաքագետը։
Մանրամասն՝ տեսանյութում։