Լավրով. Երևանի և Մոսկվայի հարաբերությունները...

Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ միջոցառումներին, բայց արդարության համար ուզում եմ ընդգծել, որ Երեւանը չի արգելափակում որոշումների կայացումը։ Այդ իսկ պատճառով կազմակերպությունն աշխատում և գործում է։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ հավելելով, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները պարզ չեն։

ՌԴ ԱԳՆ ղեկավարը նաև նշել է, որ դեռևս 2022 թվականի աշնանը պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀԱՊԿ դիտորդական առաքելություն ուղարկել՝ սահմանին (Հայաստանի և Ադրբեջանի) զսպիչ դեր խաղալու համար։ Սակայն հայ գործընկերներն այն ժամանակ հրաժարվեցին՝ պատճառաբանելով, որ կազմակերպությունը չի պաշտպանել իրենց սահմանը սեպտեմբերյան մարտերի ժամանակ։

«Նախագահ Պուտինը բազմիցս է վերադարձել այս թեմային. չի եղել սահմանազատված սահման, ավելին, երբեք չի եղել սահմանազատում, և երեք-երկու կիլոմետր մի ուղղությամբ, մյուս ուղղությամբ։ Այո, այն ժամանակ էլ նման փոխհրաձգություններ եղել են, բայց հրաժարվել ՀԱՊԿ առաքելությունից, որը շատ արդյունավետ կլիներ, նույնպես Հայաստանի ինքնիշխան որոշումն էր»,- ասել է նա։