Լավ եք անում, բոյկոտում եք տրանսպորտի թանկացո...

Սիրելի քաղաքացիներ, երբ որ ձեր քաղաքային իշխանությունը անում է մի թանկացում, որը ձեր քաղաքային ընդդիմությունը դատարանում ճանաչում անվավեր, բարեխղճության մտքով եթե գնանք, դրանից հետո մարդիկ պետք է հետ կանգնեն դրանից, ասեն՝ ժողովուրդ ջան, կներեք պարզվեց

ա․ ապօրինի կերպով ենք արել տվյալ ռեֆորմը,

բ․ նույնիսկ եթե մոռանանք ապօրինության մասին, այն պատճառը, որը դրվել էր թանկացման մեջ, չի բերել իր արդյունքը, քաղաքում բեռնաթափում չի ունեցել։ Այս մասին այսօր՝ մայիսի 20-ին հայտարարեց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը։

«Ի՞նչ են անում քաղաքային իշխանությունները։ Օգտվում են օրենքի բացերից։ Պարզ կերպով բողոքարկում են այս վճիռը վերաքննիչ։ Վերաքննիչ ատյանը վերադարձնում է բողոքը։ Դրանից հետո ևս չեն համակերպվում, վերադարձի որոշումը տանում են բողոքարկում են վճռաբեկ դատարան։ Վճռաբեկ դատարանը ևս վերադարձնում է՝ արդեն պնդելով, որ ձեր ներկայացուցիչը իրավասու չէ ներկայացնել Երևանի ավագանին դատարանում առհասարակ»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։