Լավ չեք ճանաչում Հակոբ Ասլանյանին. Մխիթար Հայ...

Լավ չեք ճանաչում Հակոբ Ասլանյանին, որ մտածում եք, որ ես կարող եմ իրեն ճնշել: Այս մասին այսօր՝ հունվարի 9-ին, տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու Հակոբ Ասլանյանին ճնշելու կեղտոտ գործն իրեն վստահեցին:

«Լավ չեք ճանաչում ակնհայտորեն: Ամեն դեպքում, խոսում եք մի մարդու մասին, որը մի քանի պատերազմի մասնակցել է: Հիմա չկարծեք, թե Հակոբ Ասլանյանը շեղվել է քաղաքական իմ թիմից կամ դավաճանել է, և ես պիտի հանկարծ 1 վայրկյանում ուրանամ և կորցնեմ իմ մարդկային դեմքը: Լավ չեք պատկերացնում, որ խոսում ենք մի մարդու մասին, որը չգիտեմ՝ ինչ պատճառներով է նման վարքագիծ դրսևորում, բայց ունի անցած ճանապարհ:

Նրանք, ովքեր կկարծեն՝ կկարողանան նման ձևով վախեցնել, ճնշել, դա ընդամենը նշանակում է, որ իրեն չեն ճանաչում: Ես ճանաչում եմ: Այլ բան է, որ մի քանի գործոն կա, որ գուցե օրերից մի օր խոսեմ այդ մասին, որոնք ոչ այնքան լավ են խոսում ամբողջ պատմության մասին: Բայց հիմա զերծ կմնամ»,-ասաց նախարարը: