
Սիրիայի գլխավոր անվտանգության վարչությունը պարետային ժամ է հայտարարել Լաթաքիա և Տարտուս քաղաքներում, ինչպես նաև լայնածավալ մաքրման գործողությունների մեկնարկը քաղաքների կենտրոնում և մոտակա գյուղերում։
Գերատեսչության աղբյուրը SANA-ին ասել է. «Մենք պարետային ժամ ենք հայտարարում Լաթաքիա և Տարտուս քաղաքներում, ինչպես նաև լայնածավալ մաքրման գործողություններ ենք սկսում քաղաքների կենտրոններում, գյուղերում, քաղաքներում և մոտակա լեռներում»:
Աղբյուրը հաստատել է, որ «մաքրման գործողությունները թիրախ են դարձնելու Ասադին հավատարիմների մնացորդներին և նրանց, ովքեր աջակցում էին նրանց, և մենք մեր խաղաղ բնակիչներին խորհուրդ ենք տալիս մնալ իրենց տներում և անհապաղ հայտնել ցանկացած կասկածելի տեղաշարժի մասին»: