Լարված իրավիճակ ՊՆ շենքի մոտ

Արցախյան 44-օրյա պատերազմից ժամանակ և դրանից հետո անհետ կորածների և գերեվարվածների ծնողները ՀՀ պաշտպանության նախարարության մոտ բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք հանդիպում են պահանջում  ՀՀ ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանի և Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ:

Բողոքի ակցիայի մասնակիցները փորձում էին կոտրել դեպի ՊՆ շենք գլխավոր մուտքի դարպասը, արդյունքում դարպասի մի մասը պոկվել է: Ի վերջո, ոստիկաններին հաջողվեց նրանց հեռացնել դապրասի մոտից: