Կզբաղվենք այս 11 անձանց հարցերով այնպես, ինչպ...

Պատրաստվում ենք զբաղվել մեր 10 հայրենակիցներով և 1 քաղաքացիով, ինչպես որ զբաղվել ենք մնացած 100.000-ից ավել հայրենակիցների հարցերով: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը:

«Հենց հիմա մեր գործընկեր գերատեսչությունների մասնագետները զբաղվում են իրենց հարցերով, բոլոր կարիքները հոգալու ենք՝ առողջապահական, սոցիալական կամ այլ տեսակի: Խնդրում եմ չմտնենք այդ մարդկանց անձնական կյանք՝ հաշվի առնելով ինչպիսի հանգամանքներով են իրենք դուրս եկել: Ինչ-որ ժամանակ կանցնի, եթե նրանցից ոմանք կցանկանան խոսել, դա արդեն իրենց ցանկությունը կլինի: Այս պահին վստահ եղեք, որ նրանց բոլոր հարցերով զբաղվում են, նրանց դիմումը տեղափոխվելու Հայաստան ինչպես տեսնում եք բավարարվել է»,- նշել է նա:

Անդրադառնալով Հայաստան տեղափոխված 11 անձանց՝ Թորոսյանը նշեց, որ պատրաստ են նրանց բոլոր կարիքները հոգալ. «Իրենց ցանկությամբ և երկու երկրների համագործակցությամբ տեղի ունեցել իրենց տեղափոխումը: Հետագայում արդեն կլուծվի իրենց հիմնական բնակության վայրի հարցը»:

Հարցին, թե դիմումը նո՞ր էր գրվել, կամ ինչպես ստացվեց, որ միանգամից 11 անձինք ցանկացան տեղափոխվել Հայաստան, Թորոսյանը պատասխանեց, որ դա գործընթաց է, որը այսօր հասել է իր կուրմինացիային:

«Ես կարծում եմ, որ եթե մեր քաղաքացիները ցանկություն ունեն վերադառնալ ու ապրել Հայաստանում, մենք պետք է բավարարենք, մնացածը կարևոր չէ: Ես չեմ ուզում և չեմ էլ խորհոuրդ տա հղումներ տալ մեր հարևան պետության մամուլի հրապարակումներին: Այս պահին ունենք իրավիճակ, որով զբաղվում ենք»: