
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանի ղեկավարած պատվիրակությունը, կազմում՝ ԿԸՀ անդամներ Արուսյակ Տերչանյանն ու Աննա Գրիգորյանը, հունիսի 5-ից 6-ը Վրաստանի Հանրապետությունում մասնակցել են ընտրությունների կառավարման մարմինների 12-րդ ամենամյա համաժողովին։
Երկօրյա համաժողովի ընթացքում ընտրական մարմիների ներկայացուցիչները քննարկել են «Տեխնոլոգիաների կիրառման փորձը և ապատեղեկատվության ազդեցությունը ընտրությունների արժանահավատության վրա» թեման:
ՀՀ ԿԸՀ ներկայացուցիչները գործուղվել են հարևան Վրաստանի գործընկեր կառույցի հրավերով և ներկայացրել ՀՀ ԿԸՀ փորձը։
Համաժողովին մասնակցել են տարբեր երկրների ընտրական մարմինների ներկայացուցիչներ։