ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանն ու ԿԸՀ անդամ Ա...

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Վահագն Հովակիմյանը և ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը հոկտեմբերի 26-ից 27-ը աշխատանքային այցով կլինեն Բիշքեկում՝ Ղրղզստանի Հանրապետությունում: ԿԸՀ անդամներին հրավիրել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն Մատեո Մեքաչին՝ մասնակցելու  «Ընտրական առաջարկությունների կատարման լավ պրակտիկան» կլոր սեղանին։ Հայտնում է ԿԸՀ մամուլի ծառայությունը։

Կլոր սեղանը ընտրական փորձագետներին, դիտորդներին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, ինչպես նաև համապատասխան պաշտոնատար անձանց հնարավորություն կընձեռի քննարկել ընտրություններին առնչվող մարտահրավերներն ու առկա լավ փորձը: