Երկարատև հիվանդությունից հետո մահացել է կինոռեժիսոր Սուրեն Բաբայանը:
Այս մասին հայտնում է Հայաստանի կինոգործիչների միությունն ու հավելում, որ հոգեհանգստի և հուղարկավորության մանրամասների մասին կհայտնի լրացուցիչ:
Սուրեն Բաբայանը 1978 թվականին նկարահանել է «Չեզոք իրավիճակ» ֆիլմը, 1980 թվականին՝ «Արարման ութերորդ օրը» (Ֆ. Գորենշտեյնի հետ, Տրիեստի միջազգային կինոփառատոնի ոսկե մեդալ՝ 1982 թվական), 1982 թվականին՝ «Սիրամարգի ճիչը» (Միքայել Դովլաթյանի հետ), 1986 թվականին՝ «Ֆրուզե Դովլաթյան» կինոնկարը (Միքայել Դովլաթյանի հետ), 1987 թվականին՝ «Տասներեքերորդ առաքյալը» (1987 թվական, Ռիգայի միջազգային կինոփառատոնի «Բալթիկայի աստղ» մրցանակ՝ 1988 թվական), 1989 թվականին՝ «Դեմքով դեպի պատը» (Միքայել Դովլաթյանի և Գ. Նիկոլաևի հետ), 1990-ին՝ «Արյուն»-ը (Գ. Նիկոլաևի հետ), 1993 թվականին՝ «P.S.»-ը, 1996-ին՝ «Գյումրի-ռեվյու»-ն, 2000 թվականին՝ «Խենթ հրեշտակը» (Ա. Հովսեփյանի հետ), 2004-ին՝ «Ժանո»-ն, 2009 թվականին՝ «Մի նայիր հայելուն» կինոնկարը: