Կյանքի է կոչվում Ալիև–Փաշինյան նախապես պլանավ...
Քաղաքագետ Ռուբեն Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում ահազանգում է․«Ոստիկանությունը, վիժվածքի հրահանգով, ձերբակալել է Սյունիքի ղեկավարության հիմնական ներկայացուցիչներին, ինչն անտերության է մատնել Սյունիքի մարզը: Ստեղծված իրավիճակում Ալիևի երեկվա հոխորտանքը՝ Զանգեզուրը գրավելու մասին, ավելի տեսանելի է դառնում: Կյանքի է կոչվում Ալիև–Փաշինյան նախապես պլանավորված սցենարը:
 
Կրկնում եմ՝ Սյունիքն այս պահին անտերության է մատնված:
 
Անհրաժեշտ է, որ ընդդիմությունը կարողանա ստեղծված իրավիճակին համարժեք լուծումներ գտնել: Հայաստանի իշխանություններն այս պահին գործում են պետության դեմ:
Հարկավոր է ոտքի կանգնել»: