
Այսօր՝ հոկտեմբերի 7–ին, Կուտականի ուղղությամբ ինտենսիվ փոխհրաձգություն չի արձանագրվել, զոհեր, վիրավոր չկան, այս պահի դրությամբ փոխհրաձգություն չկա։
Այս մասին հայտնել է Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանն՝ անդրադառնալով պատգամավոր Թագուհի Թովմասյանի ֆեյսբուքյան գրառմանը, թե Կուտականի բնակիչները քիչ առաջ ահազանգել են, որ թշնամին այսօր առավոտից՝ ժամը 9:00-ից մինչ այժմ որոշակի դադարներով, շարունակ հրաձգային զինատեսակներից կրակ է բացում տեղի հայկական դիրքերի ուղղությամբ: