Հարավային Կորեայի հետախուզությունը հայտնել է, որ Կուրսկի մարզում արդեն զոհվել է 300 հյուսիսկորեացի։
Ինչպես տեղեկացրել է Yonhap գործակալությունը, Հյուսիսային Կորեայի զինվորականների ընդհանուր կորուստները Կուրսկի մարզում, ըստ Կորեայի Հանրապետության Ազգային հետախուզական ծառայության, կազմում են մոտ 3 000 մարդ՝ 300 սպանված և 2 700 վիրավոր։
Դեկտեմբերին հարավկորեական հետախուզությունը պնդում էր, որ այդ ժամանակ Կուրսկի շրջանում հյուսիսկորեական զորախմբի կորուստները կազմել են 100 զոհ և մոտ հազար վիրավոր։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կիրակի հրապարակել է, ինչպես ինքն է պնդում, գերված երկու հյուսիսկորեացիների լուսանկարներ։
Մինչ այդ, անցած շաբաթ Զելենսկին հայտնել էր, որ հյուսիսկորեացիների ընդհանուր կորուստները Ուկրաինայի ԶՈւ-ի հետ պայքարում կազմում են մոտ չորս հազար մարդ։