Կուբայում զինամթերքների պահեստի պայթյունից հե...

Առնվազն 13 կուբացի զինվորական համարվում է անհետ կորած երեքշաբթի առավոտյան զինամթերքների պահեստում պայթյունների եւ դրանց հաջորդած հրդեհների պատճառով կղզու արեւելյան Օլգին նահանգում։ Այս մասին տեղեկացրել է Կուբայի Հեղափոխական զինված ուժերի նախարարությունը։

«Օլգին նահանգի Ռաֆայել Ֆրեյրե մունիցիպալիտետում գտնվող Մելոնես բնակավայրում զինամթերքի պահեստում տեղի ունեցած պայթյունների հետեւանքով մեր հետեւյալ ընկերները համարվում են անհետ կորած»,- նշվել է նախարարության X-ում հրապարակված հայտարարությունում: Այնուհետեւ ներկայացվել են 13 հոգու անունները։

Ավելի աղ Հեղափոխական զինված ուժերի նախարարությունը տեղեկացրել էր, որ պահեստում պայթյունների հետեւանքով տեղի է ունեցել հրդեհ, որը ընդգրկել է մեծ տարածք, այդ գոտուց տարհանվել է ավելի քան 360 մարդ։ Միջադեպի պատճառներն առայժմ ճշտված չեն։