Իրանն ու Ռուսաստանը համաձայնության են եկել ստեղծել համատեղ ծովային կոնսորցիում և նախատեսում են մշակել համաձայնագրի մանրամասները, հայտարարել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին՝ Ռիա Նովոստի-ի փոխանցմամբ։
«Իրանը և Ռուսաստանը համաձայնության են եկել ստեղծել առաջին համատեղ ծովային նավագնացության կոնսորցիումը», - գրել է նա X սոցիալական ցանցում։
Նրա խոսքով՝ այս համաձայնագիրը կողմերի միջև նոյեմբերի 6-7-ը Մախաչկալայում կայացած բանակցությունների արդյունքն է, որին մասնակցել են խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ և երկու երկրների իշխանությունները։



