«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը, վերլուծելով տարածաշրջանի զարգացումները, տարածաշրջանի երկրների պաշտոնյաների հանդիպումներն ու դրանց ընթացքում հնչեցրած հայտարարությունները, գրում է.
««Թեհրանը ակնկալում է տեսնել Մոսկվայի վերաբերմունքը Կովկասում ահաբեկիչների և սիոնիստների ներկայության առթիվ»: Սա ասել է Իրանի ԱԳՆ Աբդոլահիյան այսօր Մոսկվայում Լավրովի հետ հանդիպելիս:
Փաստացի Լավրովի պլանի իրագործման արդյունքում ոչ մեկ գոհ չէ, շահել են միայն թուրքերը, իսկ աշխարհը գլոբալ պատերազմի շեմին է:
Ու թեպետ սա շատ օրինաչափ ու տրամաբանական է, չգիտես ինչու մեզանից բացի, ոչ մեկ սրա մասին չէր խոսում: Չնայած, լավ էլ գիտենք ինչու...
Իրանը փաստացի պահանջում է ՌԴ-ից կողմնորոշվել՝ իրենք ում հետ են: Ու ինձ թվում է՝ Պուտինը արդեն վաղուց կողմնորոշվել է՝ Լավրով-Մեդվեդև դաշինքը իր թայֆով պիտի փուռը գնա, իրենց հետ տանելով հայազգի սպասարկուներին:
Կրկեսը հաշված օրերի ընթացքում փակվելու է: Բայց ծաղրածուները տենց հեշտ չեն պրծնի, 5000 տղու համար պիտի պատասխան տան բոլոր եղջերավորները և իրենց կռող շեֆը»։



