Կրեմլը՝ Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպման մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եռակողմ հանդիպումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ նախապատրաստվում է, վայն ու ժամկետները կորոշվեն ավելի ուշ։

Այդ մասին  լրագրողներին ասել Է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РИА Новости-ն։

«Մենք արդեն ասել ենք, որ նման եռակողմ հանդիպում  նախապատրաստվում է։  Հուսով ենք, որ այն տեղի կունենա։  Տեղի և ժամկետների մասով  մենք ձեզ լրացուցիչ կհայտնենք», - ասել է Պեսկովը ՝ պատասխանելով  հարցին՝  հոկտեմբերի 31-ին սպասվում  է արդյո՞ք եռակողմ հանդիպում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև։

Ավելի վաղ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողներին հայտնել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 31-ին կարող է մեկնել Սոչի ՝ մասնակցելու Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը: