Կրեմլը մեկնաբանել է Օրբանի այցը Կիև

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի վարչակազմը չի կապվել ՌԴ նախագահի վարչակազմի հետ նախքան Կիև նրա այցը:

Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

«Ոչ, չի եղել», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք Հունգարիայի վարչակազմի և Ռուսաստանի նախագահի վարչակազմի միջև եղել են շփումներ մինչ Օրբանի Կիև այցը։