Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել է, որ Ալյասկայում հանդիպումից հետո Մոսկվա-Վաշինգտոն բանակցություններում որևէ զարգացում չի եղել։ Այս մասին հաղորդում է ՌԲԿ պարբերականը։
Այդպես է նա մեկնաբանել է Axios լրատվական հարթակի այն հրապարակումը, որտեղ պնդվում էր, թե Ռուսաստանը և ԱՄՆ-ն գաղտնի աշխատում են Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու նոր ծրագրի վրա։
«Ոչ, առայժմ չկա որևէ զարգացում, որի մասին կարելի կլիներ հաղորդել», - ասել է նա։
Հարցին, թե արդյոք Պեսկովը հրաժարվում է պատասխանել, թե իսկապես որևէ զարգացում չկա, ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը պատասխանել է, որ օգոստոսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Անքորիջում կայացած գագաթնաժողովից հետո որևէ նոր տարր ի հայտ չի եկել։
«Անքորիջում քննարկումներ են եղել, և այնտեղ քննարկվածից բացի որևէ նոր զարգացում չկա», - ասել է նա։
Ավելի վաղ Axios լրատվական հարթակը, հղում անելով ԱՄՆ-ի և Ռուսաստանի պաշտոնատար անձանց, հաղորդել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը գաղտնի խորհրդակցում է Ռուսաստանի հետ՝ մշակելով ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման նոր պլան։ Axios-ի զրուցակիցների տվյալներով՝ պլանը բաղկացած է 28 կետից՝ չորս հիմնական բաղադրիչներով. խաղաղություն Ուկրաինայում, անվտանգության երաշխիքներ, անվտանգություն Եվրոպայում և Վաշինգտոնի ապագա հարաբերությունները Մոսկվայի ու Կիևի հետ։



