
Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը (ԵՄ) Կիեւի ինքնիշխան իրավունքն է, քանի որ խոսքը տնտեսական, ոչ թե ռազմական միավորման մասին է, լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցել է ՏԱՍՍ-ը։ «Դա ցանկացած երկրի ինքնիշխան իրավունքն է։ Խոսքն ինտեգրացիոն, տնտեսական գործընթացների մասին է, եւ այստեղ, բնականաբար, ոչ ոք որեւէ երկրի ոչինչ չի կարող թելադրել։ «Մենք դա չենք պատրաստվում անել»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը։ «Սակայն [մենք] բոլորովին այլ դիրքորոշում ունենք անվտանգության, պաշտպանության կամ ռազմական դաշինքների հետ կապված հարցերում։ Այնտեղ արդեն հարցն այլ է, եւ դա բոլորին քաջ հայտնի է»։