Ռուսաստանը կողմ է իրավիճակի կարգավորմանն Աբխազիայում։ Նոյեմբերի 18-ին այսպիսի հայտարարություն է արել Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, տեղեկացրել է «Известия»-ն։
«Մենք, իհարկե, կողմ ենք հանրապետությունում իրադրության շուտափույթ կարգավորմանը եւ կցանկանայինք, որպեսզի իրավիճակը մնար զուտ սահմանադրական հունում»,- ասել է նա։
Պեսկովը նաեւ ՌԴ-ի եւ Աբխազիայի երկկողմ հարաբերություններն անվանել է ՌԴ արտաքին քաղաքականության կարեւոր առաջնահերթությունը։