Կրակոցներ են եղել Մասիսի ընտրատեղամասերից մեկ...

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Մասիսի ընտրատեղամասերից մեկի մոտ: Այդ մասին հայտնեցին ոստիկանությունից: 

«Հունիսի 20-ին՝ ժամը 8:30-ին, ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ազատաշեն գյուղի 11/11 ընտրատեղամասում կրակոցներ են հնչել: Պարզվել է, որ ընտրատեղամասից դուրս տեղի է ունեցել վիճաբանություն ԲՀԿ և «Վերելք» կուսակցությունների ներկայացուցիչների միջև, ինչի ժամանակ հնչել է կրակոց գազային ատրճանակից»,- ասացին ոստիկանությունից: