«Կփռթեի երակներս»․ Մխիթար Հայրապետյանի սպառնա...

Հոկտեմբերի 3-ին Ազգային Ժողովում իշխանական պատգամավորները աննախադեպ արշավ էին սկսել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի դեմ։ ՍԴ նախագահի դեմ էին խոսում անգամ նրանք, ովքեր նախորդ տարի կարծում էին, որ նրա հրաժարականի կարիքը չկա։

Իշխանական պատգամավորների հայտարարությունները նման էին ԽՍՀՄ ժողովրդական դեպուտատների ելույթների, ովքեր ամեն կերպ փորձում էին դուր գալ կոմկուսի ղեկավարներին, որպեսզի հետագայում լավ աչքով նայվեն։ Նորանկախ Հայաստանում նման ելույթները կոչվում են գեղամյանական ելույթներ։ Արտաշես Գեղամյանն էլ նախորդ Ազգային Ժողովում նույն եռանդով պաշտպանում էր ՀՀԿ-ական կառավարությանը ձեռնտու ցանկացած որոշում, անգամ, եթե ժամանակին քննադատել է դրանք։

Գեղամյանական ոճի ելույթ ունեցավ նաև ԱԺ պատգամավոր Մխիթար Հայրապետյանը։ Իսկ ինչը՞ ստիպեց Հայրապետյանին փոխվել, չէ որ տարիներ առաջ իր համար դատապարտելի էր պատգամավորի գեղամյանական տեսակը։ Ավելին, նա նման ելույթներ լսելիս պատրաստ էր անգամ իր «երակները փրթել»։ Ամենայն հավանականությամբ Հայրապետյանին փոխել է իշխանության քաղցրությունը և ոչ միայն նրան։