Կողմերը կարևորել են մոտ ապագայում Հայաստանի և...

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը նոյեմբերի 2-ին Կահիրեում հանդիպում է ունեցել Եգիպտոսի ԱԳ նախարարի տեղակալ Վաել Համեդի հետ:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, զրուցակիցները հանգամանորեն անդրադարձ են կատարել այս տարվա ապրիլին երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև կայացած խորհրդակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին՝ ընդգծելով զբոսաշրջության, ենթակառուցվածքների, առողջապահության, բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության պատրաստակամությունը: 

Կողմերը կարևորել են մոտ ապագայում Հայաստանի և Եգիպտոսի միջև միջկառավարական հանձնաժողովի նիստի գումարումը, որը նոր խթան կհաղորդի զարգացող երկկողմ հարաբերություններին: