Կոտայքում տեխսպասարկման կետը հրկիզելու համար...

Կոտայքում տեխսպասարկման կետը հրկիզելու համար օդանավակայանից ոստիկանություն է տեղափոխվել քաղաքական գործունեությամբ զբաղվող հայտնի անձ: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Դեպքի փաստով ՀՀ ՆԳՆ ոստիկանության Աբովյանի բաժնում գույքի դիտավորյալ ոչնչացման համար փաստաթղթեր էին ձևակերպվել, որոնք փոխանցվել էին ՀՀ ՔԿ Աբովյանի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել էր քրեական վարույթ։

Ձեռնարկված աշխատանքների ընթացքում  ձեռք էր բերվել փաստեր, ինչի հիման վրա էլ «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել ու ոստիկանություն էր տեղափոխել Հայաստանում ակտիվ քաղաքական գործունեությամբ զբաղվող մի գործիչ։

Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին քաղաքական այդ գործիչի և նրա հետ եղած ևս 2 անձի ինքնությունը կայքը չի բացահայտում։

Նշված անձինք կասկածվում են խոշոր չափի գումարի դիմաց տեխսպասարկման այդ կետը հրկիզելու մեջ։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունվարի 16-ին  հրդեհ էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Պարզվել էր, որ հրդեհը բռնկվել է գազալցակայանի մոտ գործող յուղերի և պահեստամասերի խանութում: Խանութն ամբողջությամբ այրվել էր: