
Կոտայքում՝ մայրաքաղաքից մի քանի կիլոմետր հեռավորությամբ, ամիսներ անց կունենանք, չեմ չափազանցնի՝ ասելով. նմանը չունեցող ճարտարապետական լուծումներով ու արտադրական գերժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած գինու-կոնյակի խոշոր արդյունաբերող։
Նախագծի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ բացի խմիչքի արտադրության բուն արտադրական գործառույթներից, այս համալիրը կառուցապատվում է նախեւառաջ ճարտարապետաշինարարական բարձրաճաշակ կոլորիտային լուծումներով՝ իր մեջ ներառելով բազմաթիվ արտադրամասեր, հնեցման մառաններ ու դեգուստացիոն սրահներ, սեզոնային եւ հիմնական հանդիսավայրեր, որոնք նաեւ ներկայանալու են որպես գինու եւ կոնյակի ՏՈՒՐԵՐԻ իրականացման յուրահատուկ վայր ու ոլորտի սիրահարների համար՝ ժամանցի բարձրակարգ միջավայր։
Սպասենք իրավացիորեն "Կոտայքի գոհարը" դառնալու հայտ ներկայացնող այս նախագծի մեկնարկին։
Նախագծի մեկնարկը ենթադրում է նաեւ մի քանի տասնյակ նոր աշխատատեղերի բացում ու մարզում հավելյալ ներքին արդյունքի գեներացում։
Գրում է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը իր ֆեյսբուքյան էջում
Հիշեցնենք, որ այս գործարանը պատկանում է նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանին՝ Շշի Մելոյին։ Նախկինում մի քանի հրապարակումներ էին եղել մամուլում, ըստ որոնց նույն տարածքում Շշի Մելոն առանձնատուն է կառուցում։ Փաստորեն հեղափոխական մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը գովազդում է նախկին օլիգարխ Մելիք Մանուկյանի բիզնեսը։