Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մշտապես հայտարարում է համակարգային կոռուպցիայի և իր թիմակիցների կոռուպցիոն պրոցեսներին մասնակից չլինելու մասին։ Փաշինյանը վստահեցնում է, որ իր իշխանության օրոք բարձրաստիճան պաշտոնյաները «աչք չունեն» պետական միջոցների վրա։ Բայց ինչպես ժամանակը ցույց տվեց, վարչապետ Փաշինյանի հետ «քայլած» չինովնիկները ևս հեռու չեն կոռուպցիոն սխեմաներից։ Համենայն դեպս հանրությանը հայտնի փաստերը թույլ տալիս են նման ենթադրություններ անել։
Ամենաքննարկված միջադեպը իհարկե ՊՎԾ միանգամից երեք աշխատակիցների, այդ թվում ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի մասնակցությամբ քննվող քրեական գործն է։ Ըստ ԱԱԾ պաշտոնական տեղեկատվության` Սանասարյանն ու իր աշխատակիցները չարաշահել են իրենց պաշտոնական լիազորությունները շահադիտական նպատակներով։ Այսօր էլ պարզվեց, որ ոչ մի բիզնես չունեցող ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը 3 մլն դրամ արժեցող բերենդային կոստյում է կրում։ Ի դեպ, կոստյումի հարցը կարծում ենք շատ կհետաքրքրի վարչապետ Փաշինյանին։ ժամանակին նա անգամ չինովնիկների 1000 դոլար արժեցող կոստյումն էր նկատում և բարձրաձայնում այդ մասին Ազգային ժողովում։
Հաջորդ դեպքը վարչապետին առավել մոտ է կանգնած, ու նա ամենաշատը պետք է հետաքրքրված լինի, որպեսզի հանրության համար պարզաբանվի կատարվածը։ Օրերս մամուլում փաստրկված գրվեց, որ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը պետական տարբեր միջոցառումներ կազմակերպելու համար ավելի քան 500 հազար դոլար է փոխանցել իր մտերիմներին պատկանող ընկերություններին։ Միջոցառումներ կազմակերպելու համար մրցույթ չի անցկացվել, և վարչապետի աշխատակազմը մեկ անձից է գնում կատարել։
ՊՎԾ պետի ժամանակվոր պաշտոնակատարը ևս հանրությանը միանգամից սկանդալով հայտնի դարձավ։ Արգիշտի Քյարամյանը` Կոտայքի թեմի առաջնորդի որդին, իր անձնական հաշվեհամարին ունի ավելի քան 110 հազար դոլար, իր կինը 10 հազար դոլար արժեցող թանկարժեք զարդեր է գնում և սա այն դեպքում, երբ նա 28 տարեկան է, նախկինում միայն պետական պաշտոններ է զբաղեցերել և ինչպես ինքն է հավաստում` բիզնեսով երբեք չի զբաղվել։ Երբ լրագրողները հետաքրքրվեցին, թե որտեղից այդքան կարողություն, երիտասարդը հայտարարեց, որ պարտավոր չէ հաշվետու լինել հանրությանը, իսկ բարձրացված աղմուկից հետո ասաց, որ իր կարողությունը գոյացել է քեռիների և ՌԴ-ում «խոպան» գնացած բարեկամների նվիրատվությունների արդյունքում։
Երևանի քաղաքապետարանն էլ ավելի քան 4 մլն դոլարի տեխնիկա է գնել իր կարքիների համար, բայց մրցույթն այնպիսի պայմաններով է անցկացրել, որ այն հաղթել կարող էր միայն մեկ կազմակերպությունը։ Լուրեր են շրջանառվում, որ մատակարարող ընկերությունը քաղաքապետ Հայկ Մարությանի ընկերոջն է պատկանում, իսկ մեքենաները նախապես բերվում են Հայաստան, և մրցույթը ֆիկտիվ է անցկացվում։
Մեկ տարվա կառավարման ընթացքում հանրությունը հասցրել է այս դեպքերի մասին տեղեկանալ, վստահաբար կարելի է ասել, որ կան դեպքեր, որոնց մասին հանրությունը կամ լրատվամիջոցները տեղյակ չեն, բայց սա էլ բավական է պնդելու համար, որ համակարգային կոռուպցիան չի վերացել։ Կոռուպցիայի մեքենան կարծես միայն իր ուղևորներին է փոխել։ Եվ այս ամենը կոռուպցիա է հիշեցնում, ու ինչպես պատգամավոր Փաշինայն էր ժամանակին հայտարարում` «



