Կորոնավիրուսի 79 նոր դեպք է գրանցվել, մահացել...

Հայաստանում մարտի 15-ին կատարվել է 3193 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 79  նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 108 հիվանդ, գրանցվել է մահվան 12 դեպք։ Մահացածներից 4-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում մարտի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 155 դեպք, որոնցից 408 907 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 3019 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8587 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1642 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 10 հազար 229 կորոնավիրուսով հիվանդ։

Ընդհանուր կատարվել է 2 941 837 թեստավորում: