Կորեայի Հանրապետության զինված ուժերըն ԱՄՆ-ի հ...

Կորեայի Հանրապետության զինված ուժերը ԱՄՆ-ի հետ քննարկում են պարեկային ինքնաթիռի կործանումից հետո ամերիկյան ռազմական օգնության հնարավորությունը օդային պարեկություն իրականացնելու հարցում, հայտնել է Yonhap-ը։ «Բանակցություններ են վարվում ԱՄՆ զինված ուժերի հետ՝ ԱՄՆ հնդկա-խաղաղօվկիանոսյան հրամանատարության պարեկային ինքնաթիռներից աջակցություն ստանալու համար»,- ասել են զինվորականները: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Հարավային Կորեայում P-3 ինքնաթիռի կործանումից հետո այս մոդելի մեկ տասնյակ պարեկային ինքնաթիռների թռիչքները չեղարկվել են։ Երկրի զինված ուժերը մեծացնում են հսկողությունը այլընտրանքային միջոցներով, ինչպիսին են ռազմածովային նավերն ու ուղղաթիռները: Կորեայի Հանրապետության ռազմածովային ուժերի P-3 պարեկային ինքնաթիռը կործանվել է մայիսի 29-ին արեւելյան Կյոնսան Պուկտո նահանգի Պոհանգ քաղաքի մոտակայքում: Ինքնաթիռը ուսումնամարզական թռիչքի ժամանակ բախվել է սարին։ Ինքնաթիռում գտնվող չորս մարդիկ մահացել են։