Կոնգրեսականը հայտնել է, որ Բաքվում հարձակման...

Կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն վերադարձել է Բաքվից, որտեղ մասնակցում էր COP29 կոնֆերանսին։ Ադրբեջանի կառավարության կողմից հովանավորվող ցուցարարները «ողջունել» են Փալոնեին ինչպես COP29-ում, այնպես էլ այն հյուրանոցում, որտեղ նա կանգ էր առել։ Նա խուսափել է ֆիզիկական հարձակումից միայն պետդեպարտամենտի ջանքերի շնորհիվ։

Փալոնեն բացառվել է Ադրբեջանի նախագահ Ալիեւի եւ Կոնգրեսի երկկուսակցական անդամների հանդիպումից։ Փալոնեն հանդիպում է առաջարկել Ներկայացուցիչների պալատի Բաքու մեկնած պատվիրակության անունից, բայց միտումնավոր բացառվել է։ Փալոնեն հետեւողականորեն պաշտպանել է տարածաշրջանային խաղաղությունը եւ դատապարտել Ադրբեջանի ռազմական հարձակումն ու հայերի էթնիկ զտումները Լեռնային Ղարաբաղում։

«Զայրացուցիչ եւ շատ հատկանշական է, որ նախագահ Ալիեւը փորձում է ստիպել լռել ԱՄՆ Կոնգրեսի անդամներին եւ կանխել քննադատական քննարկումները մարդու իրավունքների եւ արդարության վերաբերյալ հայ ժողովրդի համար, անգամ փակ դռների հետեւում»,- ասել է Փալոնեն։

«Ինձ ճնշելու փորձերն ավելի են ամրացնում իմ վճռականությունը՝ պայքարելու հաշվետվողականության, ռեֆորմների եւ նրանց արժանապատվության համար, ովքեր տուժել են Ադրբեջանի բռնակալական վարչակարգից։ Ես կշարունակեմ պայքարել Բաքվում պահվող հայ բանտարկյալների ազատության, Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանության եւ ադրբեջանական զորքերի դուրսբերման համար հայկական հողերից, ինչպես նաեւ արդար եւ ամուր խաղաղության համաձայնագրի համար, որն ի վերջո հանգստություն կբերի տարածաշրջանին»։

Փալոնեն խնդրել է Ներկայացուցիչների պալատի անդամներին, որոնց թույլ է տրվել հանդիպել Ալիեւի հետ, բարձրացնել Հայաստանի հանդեպ Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի հարցը։

«Ես հպարտ էի նրանով, որ երկկուսակցական պատվիրակությունն ընդգծել է նախագահ Ալիեւին, որ ԱՄՆ կառավարությունը, անկախ կուսակցությունից, չի ցանկանում հետագա հակամարտություն տարածաշրջանում եւ որ տարաձայնություններն Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ կարող են լուծվել միայն խաղաղ միջոցներով»,- ասել է Փալոնեն։

«Այս տարի ավելի վաղ ես խոր անհանգստություն էի հայտնել, որ Ադրբեջանն իր մեծ կախվածությամբ հանածո վառելիքի արդյունահանման հովանավորող պետությունից եւ ահավոր համբավից մարդու իրավունքների ոլորտում ընտրվել է որպես COP29-ը ընդունող երկիր»,- ասել է սենատոր Մարկին։ «COP29-ին մասնակցությունից հետո ես նորից հայտարարում եմ այն անհրաժեշտության մասին, որ Ադրբեջանի կառավարությունը շտկել է մարդու իրավունքների խախտումները, ներառյալ հարձակումները Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության վրա, անօրինական ձերբակալությունները եւ սպանությունները, կտտանքները եւ խոսքի ազատության, հավաքների եւ միավորումների իրավունքի կոշտ սահմանափակումները։ Ես կշարունակեմ Ադրբեջանին կոչ անել անհապաղ եւ անվերապահ ազատ արձակել բոլոր հայ եւ ադրբեջանցի քաղբանտարկյալներին, երաշխավորել էթնիկ հայ քաղաքացիական անձանց վերադարձի իրավունքը Լեռնային Ղարաբաղ եւ բարեխիղճ բանակցություններ վարել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ, որը կպաշտպանի տարածաշրջանային խաղաղությունն ու միջազգային մակարդակով համաձայնեցված սահմանները»։