Կոլումբիայում հեղեղումների պատճառով աղետի ռեժ...

Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն հայտարարել է աղետի ռեժիմ երկրի ողջ տարածքում անձրեւների առաջացրած հեղեղումների պատճառով։ Այս մասին տեղեկացրել է պետության ղեկավարի աշխատակազմը։

«Նախագահ Գուստավո Պետրոն հայտարարել է աղետի ռեժիմ երկրի ողջ տարածքում անձրեւների առաջացրած հեղեղումների պատճառով»,- ասված է աշխատակազմի X-ի էջում։

Իշխանությունների գնահատմամբ՝ անձրեւների սեզոնը կշարունակվի մինչեւ դեկտեմբերի վերջ։ Հետեւանքների հաղթահարման հիմնական ջանքերը կկենտրոնանան մայրաքաղաք Բոգոտայում եւ Գուահիրա եւ Չոկո նահանգներում։

Ինչպես տեղեկացրել է El Tiempo թերթը, հեղեղումներից ներկա պահին տուժել է ավելի քան 46 հազար ընտանիք։ Որոշ շրջաններում անձրեւները հանգեցրել են այն բանին, որ գետերը դուրս են եկել ափերից։ Զոհերի մասին առայժմ չի տեղեկացվում։