«Կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանը ծածկադմփոց է...

Վեդու մանկապարտեզում երեխաների թունավորման դեպք է գրանցվել անցած ուրբաթ ու ինֆորմացիան ծածկադմփոց է արվել «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանի կողմից՝ ենթադրաբար Վեդու ընտրությունների պատճառով: Yerevan.Today-ին հասած տվյալներով, տուժել է մսուրային խմբի 19 երեխա, ընդ որում՝ բալիկներից մեկը միանգամից տեղափոխվել է Արտաշատի ԲԿ, ապա հետազոտվելուց հետո վերադարձվել է  Վեդու ԲԿ՝ մանկական բաժանմունք և հոսպիտալացվել հենց այնտեղ:  Ընդգծենք, Yerevan.Today-ին ինֆորմացիան փոխանցվել է մի քանի աղբյուրի կողմից, այդ թվում՝ ծնողների, թիվ 1 մանկապարտեզի տնօրեն Ալիս Կիրակոսյանը, սակայն, ում ընդամենը մեկ շաբաթ առաջ է Գարիկ Սարգսյանը դարձրել այս պարտեզի տնօրեն, լսեց լրագրողիս հարցադրումը՝ թունավորման մասին, ու ամիջապես անջատեց  հեռախոսը՝  նշելով, թե իբր, զբաղված է, հետագա SMS հաղորդագրություներին էլ հարկ չհամարեց պատասխանել, երևի չուներ վերադասի հետ համաձայնեցված պատասխան:

Վեդու համայնքապետի ժ/պ համարվող Գարիկ Սարգսյանը, բնականաբար, զեկուցվել է միջադեպի մասին, բայց ինչպես հետագա քայլերն են ցույց տալիս, նա ոչ թե անմիջապես անցել է Սննդի անվտանգության տեսչական մարմնին ահազանգելուն, մասնագետներ հրատապ հրավիրելուն ու ողջ պարենը ստուգելուն, այլև ընտրել է ծածկադմփոց անելու ճանապարհը, որ քաղաքական նպատակներով չվնասի իրեն:

Ուշադրություն՝ սանեպիտկայանից կանչվել են մասնագետներ դեպքից ընդամենը երեք օր անց, ըստ աղբյուրի՝ մինչ այդ որոշվել է  շաբաթ օրով թունավորման հետքերը մաքրել, նորանշանակ տնօրեն Ալիս Կիրակոսյանը շաբաթ՝ ոչ աշխատանքային օրով, կանչել է ողջ դայակներին ու պահանջել մաքրել խոհանոցը քլորով, ստերիլացնել ամբողջ մանկապարտեզը, որ երկուշաբթի հրավիրված սանեպիտկայանի մասնագետները բան չհայտնաբերեն:

Մանկապարտեզում հնարավոր թունավորման ու դրան հետևած՝ տնօրենի հետագա քայլերը ցույց են տալիս, որ նա գործել է վերադասի թելադրանքով՝ ինֆորմացիոն արտահոսքը կանխելու և պատժից խուսափելու համար:

Ամբողջական՝ yerevan.today կայքում