Կոչ եմ անում մեր իրավապահներին մանրազնին հետև...

Երկիրը կործանման հասցրած, իրեն ժամանակին վստահած ժողովրդին անդադար դավաճանող մոլագարն ամեն օր մեր ազգին բերում է նոր մահեր, նոր խայտառակություն ու նոր գերիներ։ 

Այսօր, երբ հերթական անգամ ադրբեջանցիները գերի են վերցրել ևս մեկ հայ զինծառայող, նա արդեն երկրորդ օրն է բոլորիս սպառնում է քաղաքացիական պատերազմով։ Թշնամին դիրքեր է կառուցում Գեղարքունիքում ու Սյունիքում, իսկ նա հետևողականորեն քաղաքացիական պատերազմ է հրահրում։ 

Ես կոչ եմ անում մեր իրավապահներին մանրազնին հետևել օրինականության ապահովմանը ու պատրաստվել իրենց պարտքը կատարելու։ Դա ոչ միայն ձեր սուրբ պարտքն է, այլև պատվի հարցը։

Արթուր Վանեցյան