Անհրաժեշտության դեպքում մենք պատրաստ ենք ավելի ակտիվ դեր խաղալ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ բանակցություններում։ Ինչպես տեղեկացրել է APA-ն, այդ մասին Բաքվում լրագրողներին հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Մենք հպարտանում ենք Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ բարեկամական հարաբերություններով։ Անհրաժեշտության դեպքում մենք պատրաստ ենք ավելի ակտիվ դեր խաղալ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ բանակցություններում, բայց դա կախված է գործընկերների հետ խորհրդակցություններից»,- ընդգծել է նա։