Կոբախիձեն բանտով է սպառնացել Զուրաբիշվիլիին

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն նախազգուշացրել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին, որ նրան բռնի կերպով կհեռացնեն իր կեցավայրից և կձերբակալեն, եթե դեկտեմբերի 29-ին՝ իր նախագահական ժամկետի ավարտից հետո, հրաժարվի ինքնակամ հեռանալ։ Նրա խոսքերը փոխանցել է News Georgia-ն։

«Մենք պետք է զգուշացնենք Սալոմե Զուրաբիշվիլիին։ Շատ վատ պատկեր կլիներ, եթե ստիպված լինենք նրան ստիպողաբար դուրս հանել կեցավայրից և տեղափոխել ուղղիչ հիմնարկ»,- ասել է Կոբախիձեն։

Նախագահի երդմնակալությունն օրինական ուժ չունի, այնպես որ ես մնում եմ նախագահ և շարունակում եմ աշխատել: Սա այն է, ինչ բոլորը պետք է իմանան: Մանրամասները հայտնի կդառնան կիրակի օրը: Այս մասին բրիտանական Rest Is Politics փոդքասթին տված հարցազրույցում ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:

Հարցին, թե ինչ է մտադիր անել կիրակի օրը, այն օրը, երբ նախատեսված է  Միխեիլ Կավելաշվիլիի երդմնակալության արարողությունը, Սալոմե Զուրաբիշվիլին պատասխանել է, որ դա հայտնի կդառնա կիրակի օրը:

«Այդ հարցին ես չեմ կարող ձեզ պատասխանել, քանի որ իշխող կուսակցությունը մեր կիրակնօրյա ծրագրերի մասին պետք է իմանա միայն կիրակի օրը, այլ ոչ թե ավելի վաղ ։ Ամենակարևոր բանը, որ մենք պետք է իմանանք այս օրվա մասին, այն է, որ նախագահի ընտրությունը, ինչպես նաև նրա երդմնակալությունը օրինական ուժ չունեն, այնպես որ ես մնում եմ նախագահ և շարունակում եմ աշխատել: Սա այն է, ինչ բոլորը պետք է իմանան: Մանրամասները հայտնի կդառնան կիրակի օրը», - նշել Է նախագահը։