Շատ հնարավոր է, ես խորհրդարան չմտնեմ, վայր դնեմ մանդատը։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 9–ին, ԲՀԿ համագումարից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
«Ես չեմ լինելու վարչապետը, բայց իմ կուսակցությամբ հետևելու ենք, թե ով կարող է անել, նա էլ պետք է անի։ Թիմը կուռ է մեկ մարդու նման, մեր բոլորի ուզածը նա է, որ համախմբված լինի, արդյունավետ լինի, կարողանանք այս վիճակից դուրս գալ, մեր մեջքը ուղղենք, որ աշխարհը մեզ հարգի»,–ասաց նա։
Հարցին՝ Ռոբերտ Քոչարյանի հետ հետընտրական կոալիցիա պատկերացնո՞ւմ է, նա պատասխանեց. «Հների հետ ոչ մեկի հետ չեմ պատկերացնում, այսօր գործողների հետ չեմ պատկերացնում»։



