Կնոջը կրակայրիչով հրկիզած ամուսինը կալանավորվ...

Արմավիրի մարզի գյուղերից մեկում 2024 թվականի դեկտեմբերի 13-ին ամուսինը կնոջը ծեծի է ենթարկել և կրակայրիչով դիտավորյալ հրկիզել՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից՝ մանրամասներ ներկայացնելով դեպքի վերաբերյալ:

«2024 թվականի դեկտեմբերի 13-ին Արմավիրի մարզի գյուղերից մեկում ամուսինը կնոջը ծեծի է ենթարկել, շինարարական ներկը և սպիրտը լցրել է վերջինիս վրա և կրակայրիչով դիտավորյալ հրկիզել՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Նախաքննության ընթացքում ձեռքբերված փաստական տվյալների հիման վրա Ա.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (առողջությանը ծանր վնաս պատճառելը): 

Ա.Հ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը»,- նշված է ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: