Կմնամ այնքան, որքան որ անհրաժեշտ է այս պատերա...

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին  մարտի 7-ի երեկոյան տեսաուղերձ է տեսագրել, որում ցույց է տվել, որ գտնվում է Կիևում՝ նախագահի նստավայրում։

«Ես մնում եմ Կիևում։ Բանկովայում։ Առանց թաքնվելու։ Եվ ես ոչ մեկից չեմ վախենում։ Կմնամ այնքան, որքան որ անհրաժեշտ է այս պատերազմում հաղթելու համար»,– ասել է նա։

Բացի այդ, Զելենսկին յուրաքանչյուր ուկրաինացու, որը դուրս է գալիս ռուսական զորքերի դեմ, «հերոս» է անվանել։