ԿԽՄԿ ներկայացուցիչները դեկտեմբերին կրկին տեսա...

ԿԽՄԿ ներկայացուցիչները դեկտեմբերին կրկին տեսակցել են Բաքվում ապօրինի պահվող հայերին, այդ թվում` Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը:

«Ադրբեջանում անազատության մեջ գտնվող անձանց դեկտեմբերին հերթական անգամ տեսակցել են ԿԽՄԿ ներկայացուցիչները, հնարավորություն է տրվել խոսելու հարազատների հետ»,- հայտնել է Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։