Կիրանցում տեղի է ունենում այն ինչ տեղի է ունե...

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը մեկնելու է Կիրանց՝ տեղում հասկանալու իրավիճակը, որպես պատգամավոր տեղում սատարելու, օգտակար լինելու և իր ծառայությունն առաջարկելու։

«Կիրանցում  տեղի է ունենում այն, ինչ տեղի ունեցավ Բաղանիսում, Ոսկեպարում։ Ըստ էության, եթե այս ամենը չկասեցվի, տեղափոխվելու է նաև սահմանագծի այլ հատվածներ»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Աբրահամյանը։

Նրա խոսքով, ոստիկանությունը մեծաթիվ ուժերի  միջոցով բլոկավորում է այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին․ «Եթե այս փուլում հնարավոր չեղավ դա կանգնեցնել, ապա սա մենք տեսնելու ենք հաջորդ փուլերում հայաստանյան այն բնակավայրերի ուղղությամբ, որտեղ իշխանությունը շարունակելու է ադրբեջանական օրակարգով այսպես կոչված սահմանային ճշգրտումներ իրականացնել»։

Մանրամասն՝ տեսանյութում։