Կիրանցում կատարվողը հիշեցնում է Արցախում տեղի...

«Մայր Հայաստան» շարժումն այսօր իրազեկման ակցիա է իրականացնում Վանաձորում։

«Օրվա իշխանությունները խաբում են, թե իբր Տավուշում գնալով զիջումների՝ ստանալու ենք խաղաղություն և անվտնագություն։ Այդ խաբեության զոհը դարձավ Արցախը, ու հիմա նույն սպառնալիքի տակ է ամբողջ Հայաստանը։ Տավուշում սկիզբ առած պայքարը հանուն ամբողջ Հայաստանի անվտանգության է։ Պարտավոր ենք յուրաքանչյուրս իր տեղում և իր մասով ցուցաբերել ակտիվություն՝ ի պաշտպանություն Տավուշի և Հայաստանի»,-ասել է «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։

Նա ընդգծել է, որ Կիրանցում կատարվողը հիշեցնում է Արցախում տեղի ունեցածը, բայց մեկ տարբերությամբ՝ հանձնման գործընթացին մասնակցում են հայկական անուն-ազգանունով ոստիկաններ․

«Բայց գործողությունների բնույթը նույնն է՝ նպաստում են այդ տարածքի դատարկմանը, որից հետո թիրախավորվելու է Լոռվա մարզը։ Չի՛ կարելի մենակ թողնել տավուշցիներին․ յուրաքանչյուրս մեր կողմից մեր քայլը պետք է կատարենք, և ապահովենք ՀՀ խաղաղությունն ու անվտանգությունը»,-հավելել է Թևանյանը։