Կիպրոսն անվավեր է ճանաչել պատժամիջոցների ենթա...

Կիպրոսն անվավեր է ճանաչել պատժամիջոցների ենթարկված չորս ռուսաստանցիների անձնագրերը, որոնք քաղաքացիություն էին ստացել ներդրումային սխեմայով, որը չեղարկվել է 2020թ․ վերջին, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով կառավարության աղբյուրները։

Այդ անձանց անունները չեն հրապարակվում, սակայն նրանք ընդգրկված են Եվրամիության պատժամիջոցների ցուցակում, որում ավելի քան 800 անձ կա։

Աղբյուրներից մեկը հաստատել է Politis կայքի հաղորդագրությունն այն մասին, որ անվավեր ճանաչվող անձնագրերի ընդհանուր թիվը 21 է։

Կիպրոսը քաղաքացիություն է շնորհել Ռուսաստանի 2886 քաղաքացու, ներառյալ ներդրողներին եւ նրանց ընտանիքներին  2007թ․ մինչեւ 2020թ․ օգոստոսը:

Նրանք այն 6779 մարդկանց թվում են, որոնք քաղաքացիություն են ստացել 2 միլիոն եվրոյի ներդրման դիմաց։

Քննիչ հանձնաժողովը պարզել է, որ սխեման գործել է իրավական վակուումի պայմաններում ավելի քան մեկ տասնամյակ՝ առանց պատշաճ վերահսկողության: