Կինս նոր մեքենա վարկով է ձեռք բերել, տուն ենք...

Կինս նոր մեքենա վարկով է ձեռք բերել։ Այս մասին այսօր, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով նոր իշխանության ունեցվածքի ավելացման մասին խոսակցություններին, ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

«Ժամկետը լավ չեմ հիշում առաջին փոխվարչապետի պաշտոնի ժամանակահատվածի հետ համընկավ, թե արդեն ԱԺ նախագահի, ինչևէ,  հեղափոխությունից հետո էր։ Ունեի մեկ սենյականոց բնակարան, որը վաճառել ենք և այդ գումարը կանխավճար օգտագործելով՝ ձեռք ենք բերել ավելի մեծ բնակարան՝ հիպոթեքային վարկով։ Մյուսների մասին չգիտեմ, առավել ևս ապօրինի որևէ բան։ Եթե գիտեք, հրապարակեք, որ ուժի ներկայացուցչին էլ վերաբերի, չի կաշկանդի մեզ և իրավապահ մարմիններին»,-ասաց Միրզոյանը։