Կիևում մեկնարկել են Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի...

Կիևում մեկնարկել են Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպումները երկրում օտարերկրյա զորակազմ տեղակայելու վերաբերյալ։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի ազգային հեռուստառադիոհեռարձակող ընկերությունը։

Հանդիպումներն անցկացվում են ռազմական շտաբների պետերի մակարդակով։ Ֆրանսիական պատվիրակությունը գլխավորում է գեներալ Թիերի Բուրկհարդը, իսկ բրիտանականը՝ ծովակալ Էնթոնի Ռադակինը։ Օրվա ընթացքում նրանք մի շարք հանդիպումներ կունենան ուկրաինացի զինվորականների հետ։

Ապրիլի 4-ին նախատեսված է նաև նրանց հանդիպումը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ։ 

Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր պետությունների փոքր խմբի ներկայացուցիչների հետ հանդիպման մասին, որոնք պատրաստ են իրենց զորքերը տեղակայել Ուկրաինայում։

2025 թ․ հունվարի վերջին Զելենսկին հայտարարել էր, որ ռազմական գործողությունների դադարեցումից հետո Ուկրաինայի անվտանգության ապահովման համար անհրաժեշտ կլինի առնվազն 200 հազար խաղաղապահ։

The Associated Press-ը հայտնել էր, որ եվրոպական մի խումբ երկրներ գաղտնի պլան են մշակում Ուկրաինա զորքեր մտցնելու համար։

Մարտի 28-ին նախագահ Զելենսկին հայտարարել էր, որ մոտ ապագայում կկայանա Ուկրաինա օտարերկրյա զորակազմեր ուղարկելու պատրաստ երկրների գլխավոր շտաբների ներկայացուցիչների հանդիպումը։