
Եթե ԱՄՆ-ը իսկապես որոշել է դադարեցնել ռազմական օգնությունն Ուկրաինային, ապա դա կարող է խրախուսել Կիեւի ռեժիմին շարժվել դեպի խաղաղ գործընթաց: Այս մասին ճեպազրույցում հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ մանրամասները դեռ պետք է պարզվեն, փոխանցել է ՏԱՍՍ-ը։ Մարտի 3-ին Reuters գորակալությունը, հղում կատարելով Սպիտակ տան ներկայացուցչին, հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է դադարեցնել Կիեւին ռազմական օգնության բոլոր մատակարարումները։ Այս հրամանն ուժի մեջ է մտել երեքշաբթի գիշեր։ Պենտագոնի ներկայացուցիչը ՏԱՍՍ-ին հայտնել է նաեւ, որ ԱՄՆ զինված ուժերը դադարեցրել են ռազմական օգնության մատակարարումն Ուկրաինա։ Նրա խոսքով՝ դա վերաբերում է ԱՄՆ ողջ ռազմական տեխնիկային, որը ներկայում գտնվում է Ուկրաինայում, այդ թվում՝ ինքնաթիռներով ու նավերով տեղափոխվող կամ Լեհաստանի տարանցիկ գոտիներում առաքման սպասող զենքերին։ «Անշուշտ, դեռ պետք է իմանալ մանրամասները, բայց եթե դա համապատասխանում է իրականությանը, ապա դա որոշում է, որն իսկապես կարող է մղել Կիեւի ռեժիմին խաղաղ գործընթացի»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։